Ներքին 10 ամիս առաջ - 12:29 06-09-2025

Սամվել Պարանյան. համեստ հերոսը, ով բազմաթիվ կյանքեր փրկեց

Այրում կայարանի ամենահետաքրքիր, նկարազարդ ու կանաչ տունը պարոն Սամվելինն է: Տեղացիները դեռ շարունակում են պատմել նրա հերոսության մասին:

Պարզվում է 1996-ին Սամվելը փրկել է այս տարածաշրջանը: Վանաձորցի Սամվելը Պարանյանը այդ ժամանակ ՆԳՆ Այրումի գծային բաժանմունքի ոստիկան էր: 1996-ի մարտին, երբ կայարանը մարդաշատ էր ու նավթամթերքի միանգամից 94 երկաթուղային գլանատակառների վրա իրականացվում էին բենզինի քանակի չափումներ, աշխատակիցներից մեկն ազգուշաբար չափիչ մետաղյա ձողն ուղղել էր բարձր լարման հոսանքի գծին։ Արձանագրվել էր կարճ միացում, որից հետո վերջինս անմիջապես մահացել էր, իսկ բենզինով լեցուն գլանատակառը բռնկվել:

Դրությունը պետք էր փրկել, այլապես հզոր պայթյունն անխուսափելի կլիներ, իսկ հետեւանքները սարսափելի, քանի որ կայարանում 4 գլանատակառ էլ բեռնված էր հեղուկ ամոնիակով: Հենց այդ պահին, ոստիկանության սերժանտ Սամվելը, կյանքը վտանգելով, բարձրանում է բոցավառվող գլանափողի վրա ու փակում փականը, այդպիսով կանխելով հրդեհի տարածումը և պայթունների դետոնացումը։

Դեպքից հետո տևական ժամանակ ոստիկանի հերոսությունն աննկատ մնաց: Որոշ ժամանակ անց տպագիր թերթերից մեկը գրեց Սամվելի այս հերոսական քայլի մասին։ Դրանից տարիներ անց նախագահ Ռոբերտ Քոչայանը նրան պարգատրեց արիության մեդալով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից