Մամուլ 1 տարի առաջ - 08:20 06-09-2025

Ալիևը դրժել է պայմանավորվածությունը. հրապարակ

Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան երկկողմ համաձայնագրի երաշխավոր Դոնալդ Թրամփը Փաշինյանի եւ Ալիեւի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե այսուհետ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ են ունենալու։ «Եթե խնդիր լինի, զանգեք ինձ», հատկապես Փաշինյանին առաջարկեց նա` հույսեր արթնացնելով, որ «տիրություն է անելու» Հայաստանին, եւ Փաշինյանն էլ, երբ ուզենա, կարող է կապվել նրա հետ։ Որոշ տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը: Բողոքի մյուս կետն էլ ադրբեջանական բանակը զինելու հայտարարություններն են։ Ասում են, որ ԱՄՆ-ում Փաշինյանը պահանջել է, որ գոնե մինչեւ մեր ընտրություններ Ալիեւը չկիրառի «միջանցք» բառը, սակայն Թրամփն էլ այդ օրը Փաշինյանի ներկայությամբ առնվազն երեք անգամ «կորիդոր»՝ միջանցք տերմինն օգտագործեց: Այնպես որ՝ մախաթը պարկում թաքցնել չի հաջողվելու։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը