Երևանի կենտրոնում՝ Թումանյան 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը վերջին օրերին նոր շունչ է ստացել․ շենքը ամբողջությամբ գունազարդվել է տեղի բնակիչ և նկարիչ Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ։
Աշխատանքներն իրականացվել են բնակիչների համաձայնությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ։
Oragir.News-ը այցելեց շենքի բակ և զրուցեց ինչպես բնակիչների, այնպես էլ անցորդների հետ։
Մեծամասնությունը դրական էր գնահատում գունազարդումը՝ շեշտելով, որ այն քաղաքին նոր ոճ ու կյանք է տալիս։
«Շատ գեղեցիկ է, մեր քաղաքին նման բաները շատ անհրաժեշտ են։ Տրամադրություն է բարձրացնում ու քաղաքը դարձնում է ավելի լուսավոր»,- նշեց հարցվածներից մեկը։
Միևնույն ժամանակ կային տարբեր կարծիքներ։
«Ինձ թվում է՝ գույները շատ վառ են։ Ավելի նուրբ երանգներ կարելի էր կիրառել, որ ավելի ներդաշնակ լիներ շրջապատի հետ»,- ասաց մի քաղաքացի։
Բնակիչների համոզմամբ՝ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն, քանի որ դրանք ոչ միայն վերափոխում են քաղաքի տեսքը, այլև դրական ազդեցություն ունեն մարդկանց հոգեբանության վրա։
Oragir.News-ը փորձեց զրուցել նաև հեղինակի՝ Արմեն Երիցյանի հետ, որը, սակայն, իր ասելով, վատ տեսքի պատճառով չներկայացավ։
Մանրամասները՝ տեսանյութում։