Մշակույթ 10 ամիս առաջ - 18:28 05-09-2025

Մեկնարկել է գրքի երևանյան փառատոնը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։

Երևանում փառատոնն անցկացվում է Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում սեպտեմբերի 5-7-ը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, գրքասերներ: Հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել հրատարակչությունների գործունեությանն ու ներկայացված գրքացանկին, զրուցել հրատարակիչների ու ընթերցասերների հետ:

Գրքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։

Փառատոնի ծրագրում նախատեսված են 50 միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:

Փառատոնի ծրագիրը՝ https://www.evnbookfest.com/:

Փառատոնն այս տարի կանցակցվի նաև մարզերում, մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ Գյումրիում, հոկտեմբերի 4-ին՝ Կապանում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից