Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 17:05 05-09-2025

Քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ (2024-ին՝ 298), որից 172-ը փոխանցվել է 2024 թվականից (2023-ին՝ 128):

Հաշվետու ժամանակահատվածում 344 քրեական վարույթից 33-ը՝ 35 անչափահասի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 29 վարույթ՝ 32 անձի նկատմամբ), 92-ը կարճվել է (2024-ին՝ 94), որից 56-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 38), իսկ 36-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 56), 3-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 1), 19-ը` միացվել (2024-ին՝ 12), 12-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 30), 185-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 132):
Դատարան ուղարկված 32 քրեական վարույթից 2-ը քննվել է սպանության, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 2-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 2-ը՝ խուլիգանության, 6-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 3-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 9-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

56 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 77) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին:

Քննված վարույթներով ձերբակալվել է 27 անչափահաս (2024-ին՝ 56), որից 17-ն ազատվել է արգելանքից (2024-ին՝ 46): 15 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան (2024-ին՝ 10), որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ (2024-ին՝ 5), 5-ը՝ մասնակի (2024-ին՝ 5), 5-ը մերժվել է:
5 անչափահասի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը (2024-ին՝ 2), իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 39 միջնորդագիր է ներկայացվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան