Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:13 04-09-2025

Գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը բացակայում է. Արտակ Բեգլարյան

«ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս հարցում միակ իրական ազդեցիկ ուժը ԱՄՆ-ն է։

«Եթե աշխարհում կա մի երկիր, որը կարող է ազդել, դա ԱՄՆ-ն է։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ նախ Հայաստանում, ապա ԱՄՆ-ում։ Վերջինիս դիրքորոշումը մեծապես պայմանավորված է հենց Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքով։ Իհարկե, նաև ԱՄՆ-ի հայ համայնքն է ջանքեր գործադրում, բայց վճռորոշ գործոնը Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքն է և դրանից բխող քայլերը»,- ասաց նա։

Բեգլարյանի համոզմամբ՝ Փաշինյանը կարող էր գերիների հարցը լուծած վերադառնալ Հայաստան օգոստոսի 8-ին։

«Եթե Հայաստանը որպես նախապայման դներ գերիների վերադարձը, դա Թրամփի համար հստակ ազդակ կլիներ՝ կոշտ պահանջով հարցը առաջ տանելու համար։ Մասնավորապես՝ հաշվի առնելով այն մեծ զիջումները, որ Հայաստանը արել է Ադրբեջանին, ինչպես նաև ԱՄՆ-ն արել է Ադրբեջանին Հայաստանի համար կամ այս եռակողմ հռչակագրի շրջանակում, սա բավականին մեծ գին էր։ Դրա դիմաց Ալիևը կարող էր ազատել գերիներին։ Սակայն Հայաստանը գնաց էական զիջումների և գործնականում ոչինչ չստացավ», – ընդգծեց նա։

Իր խոսքը եզրափակելով՝ Բեգլարյանը նշեց, որ իշխանությունները խորքային առումով հետաքրքրված չեն գերիների վերադարձով․ «Եթե իսկապես հետաքրքրված լինեին, առնվազն այն քայլերը կանեին, որոնք իրենցից էին կախված։ Սակայն մենք դա չենք տեսնում։ Ավելի շատ ականատես ենք լինում կոսմետիկ, հռչակագրային հայտարարությունների, որոնք արվում են միայն ցույց տալու համար, թե իբր աշխատանքներ են տարվում։ Իրականում նման աշխատանքներ չեմ նկատում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ