Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:55 04-09-2025

Երեխայիս ձեռքին կապտուկներ են, եղունգի հետքեր․ բռնության դեպք՝ ACE մանկապարտեզում

Oragir.News-ն ահազանգ է ստացել ծնողից, ով պնդում է, որ իր 1,7 տարեկան երեխան մանկապարտեզից տուն է վերադարձել մարմնական վնասվածքներով։ Ծնողը պատմում է, որ երեխայի ձեռքերին հստակ երևացել են սեղմվածքի ու եղունգների հետքեր․

«Երեխաս մանկապարտեզ գնալիս առողջ էր, իսկ տուն բերելուց հետո ձեռքին ու թևին մատերի տեղերն էին մնացել։ Նկարներն էլ կան, որտեղ հստակ երևում է՝ մաշկը սեղմված է, արյան զեղումով։ Սա առաջին իսկ օրը եղավ։ Երկրորդ օրը ևս տարա, և նորից նկատեցի հետքեր։ Երեխան, որ միշտ ուրախ ու շփվող էր, այդ օրվանից փոխվել է՝ լուռ է, չի ժպտում»,- ասաց մայրը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «Academy of Creative Explorers» կոչվող վճարովի մանկապարտեզում, որը գործում է Սայաթ-Նովա փողոցում։

Ծնողը պնդում է, որ մանկապարտեզի ղեկավարությունը փորձել է համոզել իրեն, թե նման բան չի կարող լինել․

«Նրանք ասում էին՝ մեր դայակները երբեք նման բան չեն արել։ Ես խնդրեցի տեսանկարահանումները ցույց տալ, քանի որ մանկապարտեզում տեսախցիկներ կան։ Սկզբում ասում էին՝ ամբողջ տարածքում տեսախցիկներ կան, բայց հետո հայտարարեցին, որ դրանք չեն աշխատում։ Սա արդեն ինքնին վկայում է, որ ինչ-որ բան թաքցնում են»,– նշեց մայրը։

Նրա խոսքերով՝ իրեն նույնիսկ առաջարկել են դայակին հեռացնել, սակայն նա պատասխանել է, որ այլևս վստահություն չունի․

«Ես իրենց ասացի՝ ինձ դայակ փոխելու առաջարկ մի արեք։ Ես ձեր կենտրոն չեմ բերելու իմ երեխային։ Փաստ է՝ երեխան ձեզ մոտ է եղել ու այդ վիճակով տուն է եկել։ Այն էլ՝ 1,7 տարեկան երեխա։ Սա անընդունելի է»։

Ծնողը պատրաստվում է բարձրաձայնել դեպքը նաև իր սոցիալական հարթակներում, որ մյուս ծնողները տեղեկանան ու զգուշանան․

«Ես չեմ ուզում, որ ուրիշ ծնողներ էլ նման իրավիճակում հայտնվեն։ Երեխայի նկատմամբ բռնությունը, հատկապես այդ տարիքում, անընդունելի է։ Ես արդեն դիմել եմ լրատվամիջոցներին ու պատրաստվում եմ շարունակել այս հարցը բարձրաձայնել»,– ասաց նա։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև մանկապարտեզից, սակայն հարցը լսելուն պես զանգն ընդհատեցին։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը