Ներքին 10 ամիս առաջ - 17:00 04-09-2025

Ապօրինի փայտանյութի ու սևահողի տեղափոխում, մթնոլորտային օդի աղտոտում․ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքներ

Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող խստացված լայնածավալ ստուգայցերի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման օդի աղտոտման դեպքեր։

Մասնավորապես՝

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։

Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ա.Պ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով ապօրինի տեղափոխել է 5,35խմ փայտանյութ (շինափայտ)։

Նույն ավտոճանապարհին Գ.Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է 22խմ շինափայտ, որը քողարկված է եղել վառելափայտով։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը