Ներքին 1 տարի առաջ - 20:25 03-09-2025

Սուրեն Պապիկյանի ազգականին նշանակել են ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն

Oragir.News-ի տեղեկություններով` Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյանի ազգականին` Արթուր Պապիկյանին, նշանակել են ՄՍԾ Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն։

Հիշեցնենք, որ այս պաշտոնը մինչև 2024 թ. դեկտեմները զբաղեցրել է Սարիկ Մինասյանը, ով այժմ ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրենն է։ Նշենք նաև, որ ՔՊ-ական Արթուր Պապիկյանը մոտ յոթ ամիս առաջ նշանակվել էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական։

Հիշեցնենք, որ 2021թ.-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերը (ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» միջև պայմանագրի խզումը) զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Արթուր Պապիկյանը նախքան փրայմերիզն էր վայր դրել Գյումրիի ավագանու իր մանդատը։ Արթուր Պապիկյանը զինվորական է, 2002-2021թթ. աշխատել է Գյումրիի ռազմական ավիացիայում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արթուր Պապիկյանի հետ, բայց վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ուշագրավն այն է, որ Պապիկյանը այն քաղաքական գործիչներից է, ով ընդհանրապես չի շփվել լրագրողների հետ։ Խոսքը վերաբերվում է թե' քաղաքապետի տեղակալ աշխատած ժամանակահատվածին, թե' Սարիկ Մինասյանի խորհրդական եղած ժամանակ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը