Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 03-09-2025

Փաշինյանի հետ համաձայն չեմ. հնարավոր չէ ցանկացած պահի հեղափոխություն անել․ հարցում

Նիկոլ Փաշինյանն օրերս ուղերձ էր հղել, որտեղ իր խոսքով՝ նա հեղափոխության է կոչում այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն իր մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հարցում։

«Ես այն ժամանակ ասացի․ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ դա այդպես չպետք է լինի, ապա ես ինքս եմ կոչ անում նրանց դեպի հեղափոխություն։ Կարծում եմ, որ աշխարհի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն եմ, որը սեփական երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխության, եթե նրանք չեն համաձայնում հռչակված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Փաստ է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չարեցին, քանի որ հասկացան՝ ինչպես ես, այնպես էլ իրենք, որ առանց այս որոշման խաղաղություն հնարավոր չէ՝ ոչ գործնական, ոչ էլ տեսական իմաստով»,- նշել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Եթե ցանկանաք, ցանկացած պահի կարո՞ղ եք հեղափոխություն անել»։

«Անհնարին է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլասաց, որ հիմա ամենաանհաջող պահն է։ «Հիմա ամենաանհաջող պահն ա հեղափոխության, ինձ թվում ա՝ տվյալ պահին նենց ա, որ ոչ մի հեղափոխություն չի պահանջում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե ժողովուրդը միասնական լինի, ինքնաբերաբար կլինի հեղափոխություն։ «Այո, ես իմ ուժերի վրա վստահ չեմ, եթե ժողովուրդը մեր հետ լինի, ինքնաբերաբար կլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը