Արտաքին 10 ամիս առաջ - 19:54 02-09-2025

Գազայում իսրայելական հարվածներից և սովից նոր զոհեր կան

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 13 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 361-ի, որոնցից 130-ը երեխաներ են։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Այսօր մենք գրանցեցինք սովի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը. մարդիկ մահանում են փողոցներում։ Գազան պատերազմի սկզբից ի վեր ապրում է ամենավատ մարդասիրական պայմանները»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գերատեսչության, թերսնումից տառապում են ավելի քան 55 000 հղի և կրծքով կերակրող կանայք։

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 2-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 73 պաղեստինցի, այդ թվում՝ 42-ը՝ Գազա քաղաքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու