Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 09:53 02-09-2025

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Թիենծինից մեկնել է Պեկին

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը: