Մամուլ 10 ամիս առաջ - 08:25 02-09-2025

133 հազար դոլար`ԱԺ-ն անցյալից զրկելու համար. որ ընկերության հետ է կնքվել վերանորոգման պայմանագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձեւ եւ մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից եւ դիզայնից:
Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ գնումներն ու արձանագրել է, որ այս դահլիճների վերանորոգման համար վճարվել է շուրջ 50 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 133 հազար ԱՄՆ դոլար։
Այս գումարը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։
Ըստ պայմանագրի՝ «իրականացվել է հաճարե մանրահատակի մաքրում, հղկում՝ ձեռքի էլեկտրական գործիքով, նաեւ նույն հատակի ներկում ջրասոսնձաէմուլսիոն նյութով:
Կատարվել է կախովի առաստաղի մոնտաժում, ներկում, 4 փայտե շրջանակով պատուհանների կազմաքանդում, նույնի վերանորոգում եւ վերատեղադրում ու այլ աշխատանքներ»։
Պայմանագիրը կնքվել է «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսի 1-ին։
Ընկերությունը դեռ 2011 թվականին հայտնվել էր մամուլի դիտակետում, երբ Երեւանի կենտրոնում` Նալբանդյան 106/1 հասցեում, քանդել էր թիվ 1 մանկապարտեզը, երեխաների խաղահրապարակը, ավերել բակային կանաչապատ տարածքը, իսկ փոխարենը պետք է կառուցի բազմաֆունկցիոնալ շենք:
Բայց սրանք ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի համար թերեւս մանրուքներ են: Կարեւորը՝ այս դահլիճների կահավորման համար Ազգային ժողովը եւս մեկ պայմանագիր է կնքել «Արտաշես Պետրոսյան» Ա/Ձ-ի հետ։
40 մլն դրամ արժեքով գնվել է 2 դահլիճների եւ նախասրահի համար նախատեսված կահույք՝ աթոռներ, սեղաններ, ամբիոն. փոխվել են նաեւ օդորակիչները եւ դարձել ներկառուցված։
Թվում է, թե ոչինչ չկա, սովորական գնում է, սակայն տարիների պատմություն ունեցող Ոսկեզօծ դահլիճը, որը սլավոնական, նապոլեոնյան ռոկոկո-բարոկո ոճի վերանորոգում էր հիշեցնում, այլեւս չի առանձնանա իր ինքնատիպությամբ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին