Ուղիղ եթեր
Մամուլ 9 ամիս առաջ - 08:04 02-09-2025

«Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգում ունեցած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է Սամվել Կարապետյանի բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով:
Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կուռ եւ հիմնավոր է, այլ այն, որ ակնհայտորեն կա քաղաքական հրահանգ, որն արդեն ստացել է դատական համակարգը՝ ֆեյսբուքյան համապատասխան ուղերձներով ու ցուցումներով։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ նախկինում գործավար, այսօր դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը պետական համակարգի ծառայող է, ինչը դատարանին դնում է հատկապես զգայուն դիրքում։ Այլ կերպ ասած՝ դատարանից այլ որոշում ակնկալել գրեթե անիրատեսական է, երբ գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս 2024 թվականի հունիսի 17-ին Էջմիածնում 2 րոպեանոց ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամենին»։
Այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ազգային ժողովի դահլիճից նստած ֆեյսբուքյան ստատուսներ եւ ՍՄՍ-ներ էր ուղարկում իրավապահ կառույցներին, որոնք, ըստ էության, պարունակում էին սպառնալիքներ: Նա իր ստատուսներից մեկով ուղղակի սպառնաց. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»։
Հետեւանքը երկար սպասել չտվեց՝ սկսվեց քրեական հետապնդում եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանքի տակ է՝ միայն այդ խոսքերը արտաբերելու համար։
Իսկ վերաքննիչ ատյանի առաջիկա որոշման պատկերը, ըստ մեր իրավապահ աղբյուրների, գրեթե կանխորոշված է։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից