Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:11 01-09-2025

Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը. նույն փաստաթուղթը ինքն ու Ալիևը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը

ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։

🔹 Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։

🔹 Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։

Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ:

Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։

Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով:

Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։

Այս հակասությունն, անշուշտ, խորանալու է և հայ-ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ.

1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։

Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզև անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից:

Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։

Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում