Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։
«Ժամը 17։30-ի սահմաններում Արմավիրի ՔԿՀ 4-րդ տեղամասում դատապարտյալներից մեկը ինքնասպան է եղել»,- գրել է կայքը։
Լրատվամիջոցը նշել է, որ սա այս տարվա ընթացքում 18-րդ դեպքն է։
Նույն ՔԿՀ-ում դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։