Ներքին 1 տարի առաջ - 21:29 28-08-2025

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը:

Հեռախսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի