Ռուսական զորքերը օգոստոսի լույս 28-ի գիշերը լայնածավալ հարձակում են սկսել Կիևի վրա, որի հետևանքով վիրավորվեց 38 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է առնվազն ութ զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա։
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն Telegram-ում գրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ մայրաքաղաքի վրա «զանգվածային հարձակում» է սկսվել, և փլուզվել է հինգհարկանի շենք։
AFP-ի լրագրողները հայտնել են, որ մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել: