Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:30 26-08-2025

Ուսուցիչների տարակարգի հավելավճարների մի մասն է վճարվել․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Փոխնախարարը հայտնում է՝ ուսուցիչների տարակարգի հավելավճարները նախարարությունն ամբողջությամբ հատկացրել է, սակայն դրանց մի մասն է վճարվել ուսուցիչներին:

ԿԳՄՍ նախարար Ժանա Անդրեսայանին տեղեկատվական հետևյալ հարցումն եմ արել․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին տարակարգի համար նախատեսված հավելավճարները 60 տոկոսի չափով են տրվում, մնացած գումարները տարեվերջին են տրվելու: Դրա պատճառը պետբյուջեում փողի պակա՞սն է, թե այլ բան»։ Այս տեղեկատվական հարցմանս Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարություն»: Ի՞նչն է պատճառը, որ տարակարգի համար նախատեսված հավելավճարները 60 տոկոսի չափով են տրվում»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «2025 թվականի ՀՀ պետական բյուջեով հաստատված Տավուշի մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի շրջանակում Հանրակրթության ծրագիր «Ատեստավորման միջոցով տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին համապատասխան հավելավճարի տրամադրման ապահովում» միջոցառման՝ կիսամյակի համար նախատեսված 4042.7 հազար դրամ գումարն ամբողջությամբ հատկացված է Տավուշի մարզի ուսումնական հաստատություններին»:

ԿԳՄՍ նախարարությունը տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին տրվող համապատասխան հավելավճարների գումարները հատկացրել է, սակայն տարակարգ ունեցող տավուշցի ուսուցիչները հավելավճարների մոտ 60 տոկոսի չափով են ստացել։ Ո՞ւր են մնացած գումարները, դա կիմանան Տավուշի մարզպետի աշխատակազմում»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան