Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:45 24-08-2025

Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարություն է տարածել․

Հայտարարություն
Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ լիովին և անվերապահորեն պաշտպանում եմ փաստաբան Վարազդատ Հարությունյանի առաջարկը։

Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ․ դա ոչ միայն խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, այլև կործանարար հետևանքներ ունի մեր պետականության ու ժողովրդավարության համար։

Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը ունի երկու առանցքային նշանակություն․
1. Հումանիստական․ մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացիները բանտարկվեն իրենց քաղաքական համոզմունքների համար։ Դա բռնապետական մտածողության, ոչ թե ժողովրդավարության նշան է։

2. Քաղաքական․ քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում չի կարող լինել օրինական, մրցակցային և լեգիտիմ ընտրական գործընթաց։ Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա 2026-ի ընտրությունները նախապես կխաթարվեն և կկորցնեն իրենց արժեքը։

Հետևաբար, ընդդիմադիր բոլոր ուժերը պարտավոր են հասկանալ, որ սա այլևս ոչ թե կուսակցական կամ անձնական հարց է, այլ պետական ու համազգային խնդիր։

Քաղբանտարկյալների ազատության պահանջը պետք է դառնա այն նվազագույն ընդհանուր հարթակը, որի շուրջ ընդդիմությունը կձևավորի պայքարի միասնական ճակատ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին դադարեցնել անիմաստ տարաձայնությունները և կոնսոլիդացվել այս առանցքային խնդրի շուրջ։

Մեր կուսակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել այդ միասնական պայքարին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին