copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:50 22-08-2025

Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ․ կան ոչ բարեկամ էլիտաներ որոշ երկրներում․ Պուտին

Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ որոշ երկրներում:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ ՌԴ-ն միջուկային ոլորտում շարունակում է համագործակցել արևմտյան երկրների հետ՝ մատակարարելով վառելիք և մատուցելով ծառայություններ գրեթե նույն ծավալներով, ինչպես մինչև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը. «Ռուսաստանի Դաշնությունը չի «կպչում» այլ երկրներին այնտեղ ատոմակայանների կառուցման գործում, այլ օգնում է ստեղծել մի ամբողջ արդյունաբերություն»։

Անդրադառնալով Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ ՌԴ նախագահն ասել է․ «Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի իշխանության գալով թունելի վերջում լույս երևաց։ ՌԴ-ն հույս ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման»։