Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 20:15 22-08-2025

«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջ

«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։

Մինչ այդ մեղադրող դատախազը պահանջեց Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխել ու կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց:

Աղվան Արշակյանի փաստաբանը հանգամանալից ներկայացրեց իր պաշտպանյալի կողմից առողջական ծայրահեղ վիճակում գտնվելու փաստը, նշեց, որ անհնար է նրան կալանավայր վերադարձնելու միջնորդության հարցի քննությունը։

Նա իր խոսքում պահանջեց մինչ վճիռ կայացնելը հաշվի առնել Արշակյանի առողջական ծանր խնդիրները, ընդգծեց, որ Արշակյանը պարբերաբար գտնվում է բժշկի հսկողության տակ։

Դատավորը Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարացրեց 3 ամսով:

Աղվան Արշակյանին արգելվեց այդ ընթացքում շփում ունենալ այլ անձնաց հետ և հեռախոսային շփումներ, այս արգելքը չի վերաբերվում մերձավոր անձանց։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան