Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի: Հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել:
Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս:
Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա:
Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել:
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: