copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:50 22-08-2025

Գեղարքունիքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Օգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։