copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:55 22-08-2025

Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում:

ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ: