Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:43 22-08-2025

Բազմաթիվ հանցանքների համար մեղադրվող ՔՊ -ական պաշտոնյան կկանգնի՞ արդարադատության առաջ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՔՊ -ի հիմնական դեմքերից մեկը մեղադրվում է պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ։

Արշակ Օրդուխանյանի մասին վերջին օրերին լրատվամիջոցները հաճախ են անդրադարձել’ նշելով այն հանցանքները, որոնք առերևույթ կատարվել են այդ մարդու կողմից։ 2021-ին լինելով այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդականը’ Օրդուխանյանը նաև «Զինառ» ՓԲԸ-ում նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Կարճ ժամանակ անց նույն Օրդուխանյանը «Զինառ»-ի անունից ՊՆ-ի հետ կնքել է 475 մլն դրամի պայմանագիր մեկ անձից գնումներ կատարելու սկզբունքով։

Հետագայում ՊՎԾ-ն ավելի քան 160 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել այստեղ։
Ավելի ուշ Արշակ Օրդուխանյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել նաև խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, անօրինական միգրացիա կազմակերպելու համար:
Դատարանը, սակայն, բարեհոգի է գտնվել ՔՊ -ական մեղադրյալի նկատմամբ և նրա խափանման միջոցը փոխել գրավով։ Դա մի վարքագիծ է, որ դատավորները գրեթե երբեք չեն դրսևորում քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ։

Օրդուխանյանը հեռացել է Հայաստանից բուժում ստանալու պատրվակով։
Չնայած դրան, օրերս լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի անդամ համարվող Արշակ Օրդուխանյանին կալանավորել են այլ հանցավոր գործունեության մեղադրանքով։ Թե որքանով է դա ճիշտ, և կկանգնի՞ իրական արդարադատության առաջ բազմաթիվ հանցանքների համար մեղադրվող ՔՊ -ական պաշտոնյան, հարցում ենք ուղղել քննչական մարմիններին։

Անկախ պատասխանից’ ակնհայտ է, թե ինչպիսի վարքագծով մարդիկ են շրջապատում Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին