«Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Կառուցվում էր տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է մինչև համապատասխան թույլտվություն ստանալը։ Այս մասին հրապարակում է արել «
Հետք»-ը։
Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։
Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։