Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:19 22-08-2025

Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ

Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։

Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ և անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի և 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։

Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցել գործող Visa Infinite ԱկնՔարտը։ Քարտապանները ճանապարհորդելիս կարող են ակտիվացնել նաև անվճար ռոումինգ ինտերնետ 3GB ծավալով։

Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է. «Visa Infinite մետաղական ԱկնՔարտը թողարկելիս կրկին առաջնորդվել ենք Ֆասթ Բանկի հաճախորդների անհատականությունն ընդգծելու միտումով։ Պրեմիում դասի այս քարտերի վրա նույնպես պատկերված են Ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու մեր տեսլականը։ Ի լրումն բոլոր առավելությունների՝ Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս Visa Infinite քարտապաններին անվճար վարձակալել Բանկի փոքր չափի մեկ ավտոմատացված պահատուփ»։

Պրեմիում դասի այս ԱկնՔարտի համար ևս 24/7 ռեժիմով հասանելի է Visa concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը ոչ միայն ներառում է հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։

Քարտապանների միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրությունը նույնպես ներառված է ԱկնՔարտի ծառայությունների մեջ։

Visa Infinite պրեմիում դասի մետաղական ԱկնՔարտը կարելի է պատվիրել չորս արժույթով ՝ դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 150 հազար ՀՀ դրամ է, իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 0.1-5%։

ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերից որևէ մեկում։

ԱկնՔարտը հնարավոր է ստանալ անվճար առաքմամբ՝ նախընտրած հասցեով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան