Ներքին 11 ամիս առաջ - 23:15 21-08-2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։

Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե բազմաթիվ այլ երկրներում հայկական համայնքային կառույցները լուրջ ներուժ ունեն և աշխարհի տարբեր երկրներում հունական համայնքային կառույցների հետ համագործակցելու պարագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել։

Անդրադարձ է եղել նաեւ Կիպրոսի ներգրավմամբ սփյուռքյան կառույցների եռակողմ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայ-հունական համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում, ինչպես նաև առաջիկայում նախատեսված մի շարք բարձրաստիճան այցելությունները։

Միաժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու դրա կարևորությանը տարածաշրջանային զարգացման համատեքստում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից