Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասավ նաև Գյումրի։ ՌԴ-ն Գյումրիում բնակվող Արցախից բռնի տեղահանված ավելի քան 580 ընտանիքի օգնություն է տրամադրել Օգոստոսի 19-21-ը «Եվրասիա» ՀԿ-ի կամավորները բաժանում են արցախցիներին հատկացված օգնությունը։
Քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում Ռուսաստանի օգնությունը և ընդգծում հայ-ռուսական բարեկամությունը։
Նշենք նաև, որ Ռուսաստանից նմանատիպ հումանիտար օգնություն տրամադրվել է նաև Հայաստանի մյուս բնակավայրերում ապաստանած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Մանրամասները` տեսանյութում։