Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:57 20-08-2025

Լիդյա Մանթաշյանի օրինակը բավարար է՝ հիմնավորելու, որ Նիկոլի ռեժիմը դեմոկրատական չէ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառումը.

2022 թվականին նախնական դատալսումների փուլում դատավորը մերժել էր կալանքի տանել Նիկոլի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի վարորդին, ով մահացու վրաերթի էր
ենթարկել կանաչ լույսի տակ հետիոտնային անցումով քայլող հղի Սոնա Մնացականյանին։ Մերժել է նաև պաշտոնավարման կասեցման միջնորդությունը, այսինքն ոստիկանության մայորը շարունակել է ավտոմեքենա վարել։

2025 թվականի օգոստոսի 20-ին նույն դատավորը որևէ հանցանք չգործած «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի ապօրինի կալանքը երկարացրեց 3 ամսով։

Եթե ձեզ հարցնեն, թե ինչու եք կարծում, որ Նիկոլի ռեժիմը դեմոկրատական չէ, ապա այս օրինակն արդեն բավարար է դա հիմնավորելու համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան