Ուղիղ եթեր
Ավելին 9 ամիս առաջ - 19:36 20-08-2025

Ճապոնիայում ստեղծվել է ռոբոտ՝ անգիտակից մարդկանց օգնելու համար

Ճապոնիայում գիտնականներն ու ինժեներները ստեղծել են ռոբոտ, որը կարող է շարժվել փողոցներով և օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր կորցրել են գիտակցությունը։ Սարքը նախատեսված է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու և վնասվածք ստացած անձանց տեղաշարժելու համար։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերը տպավորություն են ստեղծում՝ իբր ռոբոտը «մանրացնում է մարդկանց», բայց իրականում այն պարզապես նախատեսված է նրանց անվտանգ տեղափոխելու համար, օրինակ՝ բժշկական միջամտության կամ արձագանքման համար։

Գիտնականները արդեն աշխատում են առաջին փորձնական տարբերակների վրա, և շուտով սպասվում է սարքի թողարակումը հասարակության համար հասանելի տարբերակով։