Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 19-08-2025

Նիկոլի ուղերձը չեմ դիտել․ մի բան գիտեմ՝ ինչքան շուտ ազատվենք իրանից, էդքան լավ․ հարցում

Արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանը նախօրեին ուղերձով կդիմի ժողովրդին: «Սիրելի ժողովուրդ, ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը դիտե՞լ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի դիտել՞

«Չեմ դիտել, չեմ էլ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի դիտել, բայց գիտի, որ ներողություն է խնդրել հայհոյելու համար։ «Չեմ դիտել, գիտեմ ներողություն ա խնդրել իր ա հիմարության համար, որ կաթողիկոսին հայհոյել ա։ Յանմ ընտրվել ա ղեկավար, որ ժողովուրդն էլ իրանից սովորի, բան ա սովորացնո՞ւմ։ Կամ էս որ գնաց Ամերիկա պայմանագիր կապեց, մեզ դրանից ինչ օգուտ, մեզ ոչ մի բան, մենակ Ադրբեջանին ու Թուրքիային»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`չի ցանկանում լսել Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, ես Նիկոլ Փաշինյանին ո՛չ ընտրել եմ, ո՛չ հավանել եմ, ո՛չ լսում եմ ու ո՛չ էլ ուզում եմ լսեմ, հենց իրան տեսնում եմ, անջատում եմ»,- ասաց նա։

«Կեսը, ես մի բան գիտեմ, մենք ինչքան շուտ ազատվենք իրանից, էդքան լավ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ