Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:11 18-08-2025

Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին` վտանգելու ենք ՀՀ-ն. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն։ Եվ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանության Գազայում։

Նույնն է նաև Վաշինգտոնյան համաձայնագրերի դեպքում․ ամպագոռգոռ հայտարարություններ, գեղեցիկ կենացներ և իրական լուծումների բացակայություն։

Այս պատմական օրինակները ցույց են տալիս պարզ ճշմարտություն․ ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել, եթե դրա մեջ չեն արտացոլված կոնֆլիկտի հիմքային ու ամենակնճռոտ հարցերը։ Թղթի վրա գրված բառերը չեն կարող դառնալ խաղաղության երաշխիք, եթե դրանցում չկա արդարություն, չկա իրավունքների պաշտպանություն և չկա հակամարտության իրական պատճառների լուծում։

Հետևաբար, ԼՂՀ հակամարտությունը լուծված չէ, Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը:

Այս պայմաններում, երբ Փաշինյանը ստանձնել է կեղծ ու իրական լուծումներ չառաջարկող գործընթացի գլխավոր գովազդատուի և շահառուի դերը, մեր խնդիրն է մեր ժողովրդին ներկայացնել իրականությունը, ցույց տալով խաբեության մասշտաբներն ու կեղծ ակնկալիքների վտանգները։

Նիկոլն ասում է՝ «եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք»։ Իրականությունն այն է, որ այս տարիներին հայ ժողովուրդն անընդհատ դուրս է եկել փողոց՝ արտահայտելով իր դժգոհությունը, ձևավորել է հետզհետե մեծացող, բազմամարդ ու ընդգրկուն շարժումներ։ Եվ հենց դրանց հաջողությունը կանխելու համար Նիկոլը ամեն անգամ դիմել է բռնության, կրակել է սեփական ժողովրդի վրա։ Սա ամենաուղիղ ապացույցն է, որ նրա որոշումները չունեն ոչ մի ժողովրդային աջակցություն։

Լեգիտիմության բացակայության մյուս վկայությունն այն է, որ այսօր Հայաստանի բանտերը լցված են տասնյակ քաղբանտարկյալներով։ Փաշինյանը սկսել է հետապնդումների աննախադեպ ալիք ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ։ Սա հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե ժողովրդի կամքով ձեռք բերված համաձայնությունների մասին է, այլ Փաշինյանի և նրա նեղ խմբակի։

Հետևաբար, և՛ ադրբեջանական կողմը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանան․ այս փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի կամքի հետ։ Դրանք ոչ լեգիտիմ են, ոչ էլ իրավական ուժ ունեցող։

Արդյունքում` մեր ժողովրդի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրը մեկն է․ ազատվել Նիկոլի ռեժիմից։ Երբ այն հեռացվի, կվերանան նաև այն գաղտնի պայմանավորվածությունները, որոնք տարիներ շարունակ պարտադրվում է մեր ժողովրդին։ Միայն այդ ժամանակ Հայաստանը կվերադառնա իր ժողովրդի իսկական կամքին ու իրական խաղաղության ճանապարհին»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան