Ներքին 1 տարի առաջ - 21:20 18-08-2025

Հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի՝ «Բրավոյի Կարենի» դին

Այսօր Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին (հայտնի է Բրավոյի Կարեն անունով):

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ: Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին:

Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա գործարար Կարեն Գասպարյանն է՝ հայտնի որպես Բրավոյի Կարեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը