Ներքին 11 ամիս առաջ - 21:14 16-08-2025

Հայաստանի իշխանությունը ստnւմ է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արhավիրքը․ Արման Թաթոյան

«Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը:

Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։


«Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում:

Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:

Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են մեկ նպատակի համար` հանուն սեփական իշխանությունը երկարացնելու ու ամեն օր ավելացող սեփական սխալները թաքցնելու:

Խաղաղությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանությունները դա որևէ կերպ չեն ապահովում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը