copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:43 15-08-2025

Սյունիքի մարզում 3-ամյա երեխան տան երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել և վնասվածքներ ստացել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 3-ամյա Կ․ Մ․-ն է։

Ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։