Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 19:42 14-08-2025

Գյումրիում կտեղադրվի Կարո Սասունու՝ Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետի արձանը

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում որոշվել է, որ Գյումրիի Պռոշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում կտեղադրվի Կարո Սասունու՝ Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետի արձանը։

«Դեռևս 2022 թվականից Շիրակի մարզպետարանից մեզ գրություն է եկել` համաձայն որի Կարո Սասունիի որդու` Բաբկեն Սասունու և նրա թոռան Քրիս Սասունու նախաձեռնությամբ պատրաստվել է բրոնզաձույլ քանդակ և նրաք այդ քանդակը նվիրաբերելու են Հայայստանին։ Սասունու ընտանիքը ցանկություն է հայտնել, որ այդ արձանը տեղադրվի Գյումրիում։ Տևական ժամանակ մենք փորձել ենք կազմակերպել քննարկումներ, որի ընթացքում ներկայացրել ենք Սասունու կերպարը, նրա գործունեությունը»,-ասում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբաան Ինգա Ավագյանը։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենը մանրամասն ներկայացրել է Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունու գործունեությունը։

1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Կարո Սասունին Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան։ 1920 թվականի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։

«1914-1915 թթ. Կարո Սասունին մասնակից է եղել հայ ժողովրդի փրկության գործունեությանը, որովհետև թուրքերը անխնա ջարդում էին։ Նա իր ֆիդայական խմբով կազմակերպում էր նահանջ և այդպես կարողացել է փրկել շատերին։ 1919 թվականին ընտրվել է առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, և 1920 թվականին դարձել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։ Հինգ նահանգներից ամենամեծը Շիրակի նահանգն էր, որովհետև Կարսի օկրուգը մտնում էր Ալեքսանդրապոլի նահանգի մեջ»,-շարունակում է պատմաբանը։

1921 թվականի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից էր։ Ինգա Ավագյանն ասում է, որ Կարո Սասունին նահանգապետ նշանակվելուց հետո մեծ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ։

«Նա նախաձեռնել է կոռուպցիայի դեմ պայքար և կարճ ժամանակ հետո կակրողացավ վերջ տալ կոռուպցիային։ Սասունին ձերբակալում էր և՛ կաշառք տվողներին, և՛ վերցնողներին։ Այսինքն` խիստ և հավասարապես էր պատժում»,-շարունակում է Ինգա Ավագյանը։

Կարո Սասունին ծնվել է 1889 թ. հուլիսի 15-ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։ 1901 թվականին ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը, իսկ նույն տարվա աշնանից նա սովորում է Մշո Մուրադ - Մխիթարյան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր։ Սասունին Մխիթարյան վարժարանում սովորել է հինգ տարի` մինչև 1906 թվականը՝ աչքի ընկնելով ուսումնատենչությամբ և բացառիկ ընդունակությամբ։ 1912 թվականին նա ավարտել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանաֆակուլտետըուղը։ Այնուհետև գործել է Տարոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը