Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 17:25 14-08-2025

Գեղամ Մանուկյանի հեռախոսը հափշտակելու հաղորդման հիման վրա քրեական վարույթ չեն նախաձեռնել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսն իրավապահների կողմից հափշտակելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ իրավական գնահատական տալու համար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել մոտ երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 10-ին, ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների ընթացքում։ Իրավապահները խուզարկություն էին իրականացրել նաև պատգամավորի տանը՝ այն դիտարկելով որպես նրա որդու՝ Տարոն Մանուկյանի փաստացի բնակության վայր։ Վերջինս ևս ձերբակալվել էր, բայց հետագայում ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։ Իրավապահներն առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, ինչի իրավունքը չունեին, ընդ որում՝ խլել էին ուժով։ Նկատենք, որ Տարոն Մանուկյանի բնակության վայրը խուզարկելու որոշում եղել է, բայց պատգամավորի նկատմամբ որևէ դատավարական գործողություն իրականացնելու թույլտվություն չի եղել։ Այլ խոսքով՝ իրավապահները հափշտակել էին անձռմխելիություն ունեցող պատգամավորի հեռախոսը, քանզի այն առգրավելու թույլտվություն դատարանից չէին ունեցել։

Կատարված ապօրինության մասին պատգամավորը բարձրաձայնել էր հենց նույն օրը, սակայն դատախազությունը վարույթ չէր նախաձեռնել ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազարություններն անցնելու, չարաշահելու, պատգամավորի հեռախոսը հափշտակելու համար, ինչից հետո՝ հուլիսի 17-ին պատգամավորը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։Երեք շաբաթ անց ՔԿ-ն վերադարձրեց պատգամավորի հեռախոսը։

Ինչ վերաբերում է դատախազություն ներկայացված հաղորդմանը, ապա այն դատախազությունում տևական ժամանակ մնալուց հետո ուղարկվել է ՔԿ, որտեղ էլ որոշում է կայացվել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ