Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 13-08-2025

Մենք տղաներ չենք մեծացնում, որ տանք՝ խաղաղ պայմաններում զոհվեն․ Պապիկյանը պետք է ազատվի․ հարցում

Վերջին օրերին հանրության շրջանում կրկին բուռն քննարկման թեմա է դարձել բանակում տիրող իրավիճակը` ինքնասպանություն, սպանություն: Օրերս էլ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում անուշադրության մատնված զինվորներից մեկը ուղեղի կաթված էր ստացել։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի ֆոնին տարբեր շրջանակներից նորից հնչում է այն տեսակետը, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բանակում մահվան դեպքերի համար Սուրեն Պապիկյանը պե՞տք է պաշտոնից ազատվի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ եթե չի կարողանում նորմալ կառավարել, ապա պետք է հեռանա, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։ «Համատարածի դեպքում իհարկե, չեմ կարծում մի դեպքի համար նախարարին պետք է հանեն», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Ազատել չէ, բայց պատասխանատվություն պետք է կրի։ Ես իրավաբան չեմ, որ ասեմ ինչ պատասխանատվության, բայց պետք է ենթարկվի ամեն մի զինվորի, ամեն մի աշխատողի համար։ Մենք տղաներ չենք մեծացնում, որ տանք խաղաղ պամաններում զոհվեն», - նշեց նա։

«Իհարկե կարելի է, բայց կառավարության խնդիրն ա», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը