Արտաքին 11 ամիս առաջ - 16:36 12-08-2025

Թուրքիան կրակների մեջ է․ 2025-ին ավելի քան 5000 հրդեհ է բռնկվել

Թուրքիայում այս ամառ բռնկված հրդեհների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից Անտառտնտեսության գլխավոր վարչությանը հայտնում է, որ այս ընթացքում մարվել է ավելի քան 5000 հրդեհ՝ մեծ մասն աննկատ՝ թե լրատվամիջոցների, թե՛ սոցիալական ցանցերի համար։

Հաղորդվում է, որ հրդեհներից 4980-ը մարվել է՝ նախքան դրանց տարածումը, սակայն 20 հրդեհ դուրս է եկել վերահսկողությունից՝ վնասելով մեծ տարածքներ։ «Մենք կորուստներ և զոհեր ենք ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նշվում է նաև, որ երբեմն նույնիսկ մեկ հրդեհը կարող է ծանր հետևանքներ ունենալ, իսկ յուրաքանչյուր հրդեհ աղետի ներուժ ունի։ Այս համատեքստում լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Չանաքքալեի վերջին հրդեհները սկսվել են ոչ անտառային տարածքներում և տարածվել անտառում՝ չնայած դրանք մարելու նպատակով բավականին ինտենսիվ միջոցառումներ են ձեռնարկվել։

Անտառտնտեսության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ անտառային հրդեհների շուրջ 90%-ը պայմանավորված է մարդկային գործոնով՝ դրսում կրակ և խոտ վառելով, ծխախոտի մնացորդներ նետելով և այլ անզգույշ գործողություններով։

Ըստ այդմ՝ հատկապես վտանգավոր են այն օրերը, երբ ջերմաստիճանը գերազանցում է +30°C-ը, խոնավությունը իջնում է 30%-ից, իսկ քամու արագությունը անցնում է ժամում 30 կիլոմետրը։ Այդ պայմաններում հրդեհը կարող է մոլեգնել վայրկյանների ընթացքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը