Ողբերգական ու խոշոր ավտովթար՝ Երևան - Սևան ավտոճանապարհին․ 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 2 Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ։