Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:18 11-08-2025

ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Օգոստոսի 8-ի Վաշինգթոնում ԱՄՆ միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։ Մի քանի խոշոր չինական ընկերություն չեն մասնակցի օրերս ՀՀ կառավարության կողմից մրցույթ հայտարարած Հս-Հարավ մագիստրալի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։ Այս հատվածում են գտնվում Բարգուշատի և Քաջարանի թունելները (համապատասխանաբար 9.7 և 7.2 կմ երկարությամբ)։ Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո սա միակ հույսն էր, որ կվերականգներ ՀՀ-Իրան տրանսպորտային լիարժեք կապը։ Բազալտի ապարների մեջ թունել ծակել աշխարհում կարող են միայն մի քանի չինական ընկերություն։ Այս ճանապարհի գործարկման պարագայում չինական «One road one belt» մետաքսի ճանապարհը գալու էր Իրան ու ապա ՀՀ միջով գնալու էր վրացական Անակլիա նավահանգիստ ու ապա նավով ծովով, Դանուբ գետով հասներ Եվրոպայի խորքերը։ Չինաստանի համար այս տարբերակն էր ընտրված. այս ճանապարհին թուրքական պետություններ չպիտի լինեին։

Հիմա դա վտանգված է. հայտնի չէ, ամերիկացիներն ու թուրքերը թույլ կտա՞ն, որ Իրանից եկող մայրուղին հատի Մեղրու միջանցքը։ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»։

Հուսանք, որ այնուամենայնիվ մի քանի կարող ընկերություններ կմասնակցեն մրցույթին»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին