Ներքին 11 ամիս առաջ - 11:52 11-08-2025

Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտել են երիտասարդ ձկնորսի մասունքները

րեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։

2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։

«Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտան․ իրենք ջուր էին դուրս եկել Զոլաքարի տակ, մարմինը գտել էին Արծվանիստի հատվածում, էլի պատահական ջուրը մարմինն ափ էր հանել։ Իսկ Իշխանի մարմինը չէին գտնում։ Մենք ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որոնք Սևանա լճի հատակն էին ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին, էդպես չգտան»,- պատմեց Արտուշը։

Ավետիքն ամուսնացած էր, ուներ ընտանիք երեխաներ։ Արտուշի խոսքով՝ Վարդենիկում շատ սիրված էր, ակտիվ, հմուտ խոհարար էր. երբ մեկի տանը մարդ էր մահանում, հոգեհացի ճաշը միշտ ինքն էր եփում։

«Գնում էր, անշահախնդիր օգնում էր, շատ աշխույժ, լավ տղա էր»,- նշեց Արտուշը։
Նրա խոսքով՝ Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել նույն կերպ, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ափում հանգստացողներն են գտել։

«Մասունքների հետ նաև կոշիկն էր, մայրը հաստատեց, որ որդունն է, իսկ մասունքները տարան դատաբժշկական փորձաքննության, այդպես վերջնականապես հաստատվեց, որ Իշխանին են»,- ասաց Արտուշը։

Այսօր՝ մահից ավելի քան 3 տարի անց, Իշխանը մարմինը հողին կհանձնվի Իշխանավանքի գերեզմանոցում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել