Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 09-08-2025

Հակաքրիստոս Նիկոլը դուրս է եկել եկեղեցու դեմ․ Վեհափառն ԱՄՆ է գնացել՝ չարիքը կանխելու համար․ հարցում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այնտեղ նա կհանդիպի թեմակալ առաջնորդի, հոգևորականների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Վեհափառն այս օրերին Միացյալ Նահանգներ գնացել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ փորձում է Սփյուռքի օգնությամբ երկրում եղած խնդիրները լուծելու, որոշներն էլ՝ դժվարացան պատասխանել։

«Չգտեմ, չեմ կարող պատասխանել։ Նայում ես եկեղեցին էսօր չի կատարում իր պարտականությունները»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Վեհափառն ԱՄՆ-ում է Հայաստանի անվտանգության հարցերը լուծելու համար։

«Հայաստանի հարցն ա լուծվում, բնական է, որ Վեհափառն էլ երևի ինչ-որ լումա կունենա, մեծ Սփյուռք ունենք Միացյալ Նահանգներում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` մեր եկեղեցին վտանգված է։ «Մեր եկեղեցու գործունեությունը, լինելությունը վտանգված է այս ազգակործան, ազգադավ, հանցագործ իշխանությունների կողմից և գուցե Վեհափառը գնացել է, որ Սփյուռքի օգնությամբ այս չարիքի դեմն առնելու համար»,- ասաց նա։

«Իր արդարության համար, որ հակաքրիստոը դուրս է եկել եկեղեցու վրա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին