Ներքին 1 տարի առաջ - 23:08 07-08-2025

Ստրատեգիական նշանակության տարածք են օտարել, որի իրավունքը չունեին. գործարար

Գործարար Գևորգ Գասպարյանը և նրա ընկերները հասցեական բաց նամակներ են ուղարկել իշխանության ներկայացուցիչներին, իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին, լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին։ Գործարարները իրենց բաց նամակով ահազանգում են, որ տեղի է ունեցել պետական գույքի յուրացման սխեմա։

«2009թ-ից շահագործվող «Անի» ընկերության «Ջրաձոր» ՀԷԿ-ը կառուցվել է Աջափնյա ջրանցքի 5.5 կմ հատվածի և դրա գլխամասի վերակառուցմամբ՝ չունենալով այդ ջրային համակարգերի նկատմամբ գույքային իրավունքներ։ Այդ գույքերը վերակառուցվել են առանց շինթույլտվության և շահագործվել առանց ավարտական ԱԿՏ-ի։ Այսինքն՝ իրականացվել է պետական նշանակության գույքի առերևույթ ապօրինի զավթում։ 2017 թվականին, այդ ՀԷԿ-ը օրինականացնելու և միաժամանակ արտադրված էլեկտրաէներգիան սպառողների հաշվին առավելագույն սակագնով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վաճառելու համար, ձեռնարկվել է պետական նշանակության և անօտարելի ջրային համակարգերի յուրացման գործընթաց՝ «գույքի օտարում» ձևակերպմամբ, որի արդյունում «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» ՀԷԿ-ի տարեկան եկամուտը ավելացել է, մոտավորապես, ևս կես միլիոն դոլարով։

Գործընթացը սկսվել է հանրային կարևորության իրավախախտումներով կայացված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի №372-Ա որոշումով։ Այդ որոշմամբ թույլատրվել է «Անի» ԲԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ամասիա», «Ջրաձոր» ջրանցքները և «թունել» անվանումով ոռոգման համակարգերը՝ համապատասխան հողատարածքներով։ ՀՀ ջրային օրենսգրքի (հոդված 4, 61.1), պետական և այլ նշանակության ոռոգման ջրային համակարգերը, ենթակա չեն մասնավորեցման՝ անկախ դրանց փաստացի օգտագործման կամ հաշվառման կարգավիճակից։

Ավելին, տվյալ գույքերն իրենց տեսակով՝ օրենքի ուժով, հանդիսանում են պետական նշանակության ջրային համակարգեր, որոնք օրենքով՝ առանց բացառության, անզուգակիր կերպով պատկանում են պետությանը և ենթակա չեն մասնավորեցման կամ օտարման։

Այդ գույքերի նկատմամբ ցանկացած սեփականության իրավունքի փոխանցում հակասում է ոչ միայն ոլորտային օրենսդրությանը, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը։ Այլ կերպ ասած՝ ոչ մի իրավական ակտ, այդ թվում՝ կառավարության որոշում, չի կարող փոխել օրենքի ուժով հաստատված գույքի կարգավիճակը, իսկ դրանով՝ որոշմամբ, նախատեսված օտարումը չի ծնում իրավական հետևանքներ»,-նշված է բաց նամակում։

Oragir.News-ը զրուցել է գործարար Գևորգ Գասպարյանի հետ։ Գասպարյանի խոսքով` ստրատեգիական նշանակության տարածք են օտարել, որի իրավունքը չունեին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը