copy image url
Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 20:49 07-08-2025

Փաշինյանը Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին է նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրեցի Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վաղը՝ օգոստոսի 8-ին, Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։