Ներքին 1 տարի առաջ - 18:25 07-08-2025

Արդարությունն այն է, երբ մյուսները հնազանդվում են․ ինչ գիրք է կարդալու Աննա Հակոբյանը

Մերի Հակոբյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած A Fairer World Is Possible («Ավելի արդար աշխարհը հնարավոր է»-խմբ․) գիրքը, որը լույս է տեսել 2021 թվականին, հայտնվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում։ Նա նշել է, որ իր հաջորդ ընթերցանության գիրքը հենց դա է լինելու։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ ինքն անձամբ գիրքը չի կարդացել, սակայն վերնագրից կարելի է հասկանալ Թուրքիայի պետական մտածողության տրամաբանությունը։

«Էրդողանի գիրքը, ինչպես նաև Թուրքիայի այլ պետական գործիչների նման գրքերը պետք է դիտարկել բացառապես թուրքական դիտակետից։ Երբ խոսվում է արդարության մասին, պետք է հասկանալ՝ դա արդարություն է՝ միայն Թուրքիայի շահերից ելնելով։ Սա չի նշանակում փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն։ Թուրքական քաղաքական միտքն ու գործիչները արդարություն են ընկալում միայն այն պարագայում, երբ մյուս կողմը հնազանդվում է իրենց պահանջներին»,- ասաց թյուրքագետը։

Լոքմագյոզյանը հիշեց նաև Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքական տեսությունը՝ նշելով, որ այն գործնականում վերածվել էր «զրո խնդիր միայն նրանց հետ, ովքեր լիովին ենթարկվում են թուրքական քաղաքական պահանջներին» սկզբունքին։ «Նման մոտեցումներով չենք կարող ակնկալել իրական արդարություն կամ հաշտություն։ Երբ Թուրքիան խոսում է արդարության մասին, դա վերաբերում է այն արդարությանը, որը ձեռնտու է միայն իրեն», – ընդգծեց Լոքմագյոզյանը։

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի պատրաստակամությանը՝ կարդալ գիրքը, թյուրքագետը նշեց. «Աննա Հակոբյանը, ինչպես նաև իր ամուսինը, իշխանության են եկել արտաքին ուժերի աջակցությամբ և կատարում են նրանց թելադրանքները, որոնք հաճախ հակասում են Հայաստանի պետական շահերին։ Նման պարագայում, թե ինչ գիրք են կարդում, այդքան էլ կարևոր չէ, քանի որ մեկնաբանում են միայն իրենց ուզած ձևով՝ հաճախ նույնիսկ չհասկանալով իրական բովանդակությունը։ Նրանց համար բավական է միայն վերնագիրը»։

Լոքմագյոզյանը հավելեց նաև, որ նման գրքերը պետք է վերլուծեն բացառապես մասնագետները՝ մասնավորապես թյուրքագետները, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ՝ հասկանալու Թուրքիայի քաղաքական մոտեցումները բոլոր մակարդակներում։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա