Արտաքին 1 տարի առաջ - 21:54 05-08-2025

Մասնավոր կազմակերպություններին թույլատրվել է մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Իսրայելը կրկին թույլատրել է մասնավոր կազմակերպություններին մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից հավելել են, որ բեռները նախքան Գազայի հատված մուտք գործելը կենթարկվեն խիստ վերահսկողության։

«Որոշման նպատակն է ավելացնել Գազայի հատված հասնող մարդասիրական օգնության ծավալը՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնության մատակարարումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության և Իսրայելի անվտանգության մարմինների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։

Լրացուցիչ ներմուծման համար թույլատրված ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մանկական սնունդը, մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև հիգիենայի պարագաները։

Մատակարարված ապրանքների վճարումը կիրականացվի բացառապես բանկային փոխանցմամբ՝ իսրայելական կողմի հսկողության ներքո։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ