Ներքին 1 տարի առաջ - 12:57 05-08-2025

Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն ավելի քան մեկ ամիս կալանքի տակ է, հերթական հայցադիմումն է ներկայացրել ՔՊ-ականների դեմ՝ զրպարտության համար։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն։

Բագրատ Սրբազանը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, պահանջում է պարտավորեցնել Հակոբյանին՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, որից 2 մլն-ն՝ զրպարտության, իսկ 1 մլն-ն՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը երեկ երեկոյան մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու մասին։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն ավելի վաղ հայցեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Արսեն Թորոսյանի, Հասմիկ Հակոբյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դեմ՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Սրբազանը յուրաքանչյուրից պահանջել է փոխհատուցում՝ բարոյական վնասի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը